Գլխավոր Էջ

Հայկական Լեռնաշխարհ


Հայկական Լեռնաշխարհ-մի ֆայլով

Հայկական Լեռնաշխարհ-առանձին Ֆայլերով


Հայկական Լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակչությունը



Հայկական լեռնաշխարհի հնագույն ժողովուրդների ցեղային սերման (էթնոգենեզի) հարցը պատմագիտության դժվարին հարցերից մեկն է։ Հնագիտության, մարդաբանության և լեզվաբանության արդի աստիճանը որոշ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու հայ ժողովրդի էթնիկական կազմի մեջ մտնող Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղախմբերի և ժողովուրդների ու նրանց մշակույթի տարածման սահմանները։

Հասարակության զարգացման ամենավաղ ժամանակաշրշանին վերաբերող մարդու ոսկորների մնացորդներ (բացառյալ Պաղեստինը և Շանիդարը) Առաջավոր Ասիայում, այդ թվում և Հայաստանում, դեռ չեն գտնվել, մինչդեռ հնագույն մշակույթի մնացորդներ ամենուրեք առկա են բավական մեծ քանակությամբ։ Այդ մնացորդները Հայկական լեռնաշխարհում մենք հայտնաբերել ենք երկրաբանական ավելի վաղ շերտերում, որոնք բնորոշ են չորրորդական՝ մարդու ծագման ու գոյացման ժամանակաշրջանին։ Մեր կողմից մանրամասն ուսումնասիրված են Հայաստանի հին քարի դարի մշակույթի բոլոր աստիճանները, որ տևել են հարյուր-հազարավոր տարիներ։

Հայաստանում հայտնաբերված են հին քարի դարի ստորին, միջին, վերին աստիճանների, ինչպես նաև միջին քարի դարի ժամանակաշրջանի բազմաթիվ գործիքներ։ Քարեդարյան այս բազմաձև, բազմաթիվ նյութերը Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման ու անընդհատ զարգացման աստիճանականությունը հաստատող փաստեր են: Նեոլիթի սկզբի, հատկապես մեզոլիթ, գուցե և վերին պալեոլիթի ավելի վաղ ժամանակի մարդաբանական խմբերից մեկի եվրոպոիդի հետ պետք է կապել արմենոիդ մարդաբանական տիպը։ Դրա հետ միասին առաջավորասիական մարդաբանական տիպը, որը ունի հյուսիս-արևելյան առաջավորասիական ծագում, գրավել է նշանակալից տերիտորիա՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսից՝ Կուր գետից մինչև Միջագետք, Փոքր Ասիա, Իրան, Ասորիք, Պաղեստին. այնպես որ նա Հայկական լեռնաշխարհում տիրապետող է եղել արդեն նեոլիթի առաջին, նստակյաց բնակավայրերի ձևավորման ժամանակաշրջանից։

Հետսառցային ժամանակաշրջանում ամբողջ Հայկական լեռնաշխարհում նպաստավոր պայմաններ են եղել արմենոիդ ցեղերի տարածման համար դեպի հարավ Միջագետք (Սումեր), և հյուսիս՝ Կովկաս։ Ուրիշ արմենոիդ ցեղեր շարժվել են դեպի արևմուտք՝ արևմտյան Փոքր Ասիա։

Ֆրանսիական նշանավոր հնագետ Գ. Դ. Մորտիլիեն գրում է. «նորագույն ժամանակներում Արևելքից սկսեցին ներխուժումներ, որոնք խորապես փոխեցին Արևմտյան Եվրոպայի ազգաբնակչությունը։ Նրանք ներբերին բոլորովին նոր էթնիկա, մեծ մասամբ կարճագանգ տարրեր։ Նախնադարյան հասարակ դոլիխոցեֆալ ռասայի մեջ տեղի ունեցան բազմաթիվ խաչաձևումներ, արտադրության միջոցները կրեցին խոր փոփոխություններ։ Հենց այդ ժամանակ Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցավ կենդանիների ընտելացումը, երևան եկավ հողագործությունր։ Ռոբենհաուզենյան դարաշրջանում տեղիունեցած ույդ առաքեն ներխուժումը, ըստ երևույթին, կատարվում Է Փոքր Ասիայից Հայաստանից ու Կովկասից։ Սրան նախորդել է տարդևնաուզյան դարաշրջանում մի քանի, ավելի պակաս քաղաքակրթված Հորդաների ներխուժումը»
Այսպիսով, Հայաստանը ամենահնագույն ժամանակներից սկսած բնակեցված է եղել։ Որոշ հնագետներ՝ Գ. Կոնտնոն, Ժ, դը Մորգանը, ընդունում են նույնիսկ, որ Հայկական լեռնաշխարհը մարդաբնակ է եղել դեռ այն ժամանակ, երբ Միջագետքի դաշտավայրը ծովի հատակ էր, չկար Սումեր երկիրը, իսկ Տիգրիս և Եփրատ գետերը թափվում էին Պարսից ծոցը Մոսուլի ուղղությամբ։ Ժամանակի ընթացքում բերովի հողերից ծովը ետ է քաշվում, և լեռնեըում բնակվող ժողովուրդները հետղհեաե իջնում են ու գրավում ջրից աղատված Քաղդեան՝ իրենց հետ տանելով պղնձի մշակույթը։ Հետևաբար Միջագետքի նախաբնիկները, ըստ որոշ տվյալների, իջել են Տիգրիս և Եփրատ գետերի վերին հոսանքներից՝ Հայկական լեռնաշխարհից և բարձրադիր Ասորեստանից, միշտ հետևելով ցամաքած կամ նոր կազմված երկրի աճող տարածությանը: Այդ մարդիկ կարճագանգ էին և իրենց տիպով տարբերվում էին Հյուսիսային ու Միջերկրական մարդաբանական տիպերից։ Սումերները և սուրարիները (խուրրիներ) Եփրատի ու Տիգրիսի հովտում էին գտնվում արդեն մոտավորապես մ. թ ա. 5-րդ հազարամյակում՝ նոր քարի դարից մետաղի դարին անցնելու ժամանակաշրջանում, երբ աշխատանքի գործիքների համար դեռևս քարն էր գլխավոր նյութը։
Հայկական լեռնաշխարհի սահմանամերձ երկրները՝ Փոքր Ասիան, Միշագետքը և այլն, կազմում են մի քանի խոշոր էթնիկական տերիտորիաներ, որոնք վաղուց բնակեցված են եղել բազմացեղ բնակչությամբ։
Ինչպես հայտնի է, այդ ցեղերի ու ժողովուրդների կազմում է գտնվել նաև արմենոիդ աոաջավորասիական մարդաբանական ցեղախումբը։ Այդ խումբը, ըստ մարդաբանության տվյալների տարբերվում է մյուս մարդաբանական տիպերից և կապված է միայն առաջավոր ու փոքրասիական հնագույն էթնիկական զանգվածների մարդաբանական տիպերի հետ։
Այժմ այդ հիմնական ցեղային սերման առեղձվածի լուսաբանմանը մեծապես օգնում է Հայկական լեռնաշխարհի հին ու նոր քարի դարի և պղնձի դարի մշակույթների ուսումնասիրությունը, որը կազմում է Հայաստանի հնագիտության կարևոր նվաճումներից մեկը։
Հայկական լեռնաշխարհի նոր քարի դարի և պղնձի դարի բնակիչների դերը հայ ժողովրդի էթնիկորեն կազմավորվելու, որպես ժողովուրդ ձևավորվելու գործում շատ մեծ է, որը հետազոտողների առջև ամբողջ սրությամբ դնում է նրանց պատմության ուսումնասիրության հարցը։ Հայկական լեռնաշխարհի նոր քարի դարի և պղնձի դարի պատմության վերականգնման համար, հնագույն գրավոր և այլ տվյալների, քանդակների ու պատկերների ուսումնասիրությունից բացի, ամենակարևորը բնակատեղիներից ու դամբարաններից գտնված մարդաբանական և հնագիտական նյութերի համատեղ ուսումնասիրությունն է:

 

Արարատյան դաշտավայրի, Շենգավիթի և մյուս վայրերի նոր քարի դարի ու պղնձի դարի բնակատեղիներում բացված դամբարանների մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց տերերը պատկանում են կարճագանգ (բրախիցեֆալ) մարդաբանական տիպին։ Մեր այս եզրակացության համար հիմք են ծառայում հատկապես Շենգավիթի բնակատեղիի դամբարանադաշտում գտնված մարդաբանական նյութերը (գանգեր)։ Շենգավիթի բնակիչների բնորոշ գծերից մեկը կարճագլխությունն է, որը հատուկ է նախահայկականին։ Պղնձի դարի մարդկանց կարճագլխությունը և հնագույն թաղումներից պահպանված մարդաբանական, մանավանդ հնագիտական նյութերը համոզում են, որ այդ հուշարձանները ստեղծող ցեղերն ու ցեղախմբերը չէին կարող անհետ կորչեր: Կարճագանգ ցեղի այդ ճյուղը, որ ամենայն հավանականությամբ բնորոշ է Հայկական լեռնաշխարհի նախաբնիկ ցեղերին, վկայում է. որ դրանց հետնորդները մինչև այժմ բնակվում են Հայկական լեռնաշխարհում։ Այդ կարճագլուխ (կլոր գանգ) ցեղերի նախահայրենիքը տեղադրվում է Հայկական լեռնաշխարհում։ Գիտնականները շատ են զբաղվել կարճագանգ ցեղի մարդաբանական տիպի առեղծվածով, որի հետ են կապում հին Արևելքի վաղ բնակիչների ծագումնաբանության հարցը։ Ժողովուրդների մարդաբանական տիպը մեծ կարևորություն ունի նրանց ցեղային սերման խնդիրը լուծելու համար։
Հայաստանում կատարված նոր պեղումներից հայտնաբերված հնագիտական հավաքածուների շարքում հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում վաղ մարդաբանական նյութը։ Հայաստանի (Շենգավիթի) մարդաբանական նոր գյուտերը մեզ հնարավոթյուն են տալիս հիմնականում լուծելու այն կարևոր խնդիրը, թե որ՞ն է Հայկական լեռնաշխարհի նախնադարյան ժամանակշրջանի բնակիչների էթնիկական տիպը։
Հայերի մարդաբանական տիպը որոշելու խնդրի խիստ կարևորությունը ընդգծել են դեռևս ֆրանսիացի գիտնական Ե. Շանթրը, գերմանացի նշանավոր գիտնական Ֆոն Լուշանը, որոնք հայ ցեղի մարդաբանական խնդրի լուծման հետ են կապում Փոքր և Առաջավոր Ասիայի նախաբնիկների մարդաբանական տիպի հարցը։
Պրոֆ. Լուշանը հայերին կապում է խեթերի հետ, սովետական նշանավոր մարդաբան Գ, Դեբեցը արմենոիդի նշաններ է տեսնում հին ասորեստանցիների մոտ, իսկ Ք. Կոնտոնոն արմենոիդյան տիպին է մոտեցնում մ. թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբի սումերյան և սուբարյան հնագույն կարճագանգ տիպը։ Ըստ պրոֆ. Վ. Բունակի, հայերի մարդաբանական տիպը յուրահատուկ տեղ է գրավում եվրասիական և եվրաֆբիկյան ցեղերի շարքում։ Վ. Բունակը այդ տիպը յուրահատուկ է համարում ելնելով նախ և առաջ նրան բնորոշ ձևաբանական հատկանիշներից։ Ըստ նրա, հայերը կարճագանգ ցեղերի շղթայի մեշ իրենց գրաված հատուկ դիրքով կազմում են մի աոանձին օղակ։ Այդ տիպի խոր հնությունը, նրա պարզ արտահայտումը Միջադետքի պատմության ամենահին ժամանակներում խիստ կարևոր է դարձնում արմենոիդ ցեղային տիպի վերլուծման նշանակությունը։ Վերականգնել արմենոիդ տիպը, նշանակում է գտնել Եվրոպայի նոր քարի դարի մարդու, նրա մշակույթի ու Առաջավոր Ասիայի հնագույն պատմության բազմաթիվ առեղծվածների լուծման բանալին։
Իրավամբ ընդունված է, որ արմենոիդներից եվրոպոիդներից, սեմիտներից են կազմված էթնիկական այն մեծ խմբավորումները, որոնց հանդիպում են այժմ Առաջավոր Ասիայում, բացի թուրքական տարրերից, որոնք ունեն ուրալո-բայկալան ծագում։ Դրանց մեջ պատմության բերումով համեմատաբար նվազ խառնուրդ են ներկայացնում միմիայն հայերը, որոնք գրեթե բացառապես համասեռ են և հազարավոր տարիների ընթացքում զարմանալիորեն պահպանել են իրենց մարդաբանական արմենոիդ տիպը։
Ի՞նչ մարդաբանական հատկանիշներ ունի արմենոիդ տիպը։
Այդ հատկանիշները հայտնի եղան հնագույն հուշարձանների ուսումնասիրությունների հետևանքով։ Հին եգիպտացիներից մնացել են բավականաչափ որմնաքանդակ նկարներ, որոնք ներկայացնում են Եգիպտոսի կողմից նվաճված ժողովուբղների պատկերները։ Այդպիսի քանդակներից են Կադեշի կռվում գերի վերցված խեթերին պատկերող որմնանկարները, որոնք ունեն բնորոշ դիմագծեր, այնուհետև Բողազքյոյի և Զենջիրիլի պեղումներից հայտնաբերված խեթական տիպերի մի շարք որմնաքանդակները, վերջապես ասորեստանցիների թողած սումերյան և սուբարյան (խուրրիական) խորաքանդակները, որոնք վերաբերում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տիպերի մարդաբանական հատկանիշները հատուկ են նաև ներկայիս հայերին։
Համաձայն մի շարք մարդաբանական կարևոր ուսումնասիրությունների, հայերը համարվում են առաջավորասիակահ մի հնագույն նախաբնիկ ժոովրդի հազիվ փոփոխված սերունդը, որը թխադեմ է, ունի կարճ, կլոր գլուխ։
Այսօրվա հայերը, պահպանելով Աոաշավոր Ասիայի հնագույն կարճագանգ ժողովուրդների մարդաբանական գծերը, իրենց ֆիզիկական բնորոշ հատկանիշներով կազմում են բավականին աոանձնահաաուկ մարդաբանական խումբ, որը համարվել Է խեթերին ցեղակից կամ նրանցից սերված և անվանվել է արմենոիդ։
Առաջավոր Ասիայի (բացառյալ Պաղեստինը և Շանիդարը) մարդաբանական մնացորդների սակավաթիվ գյուտերը նույնպես վերաբերում են նոր քարի դարին և պղնձի դարին: Նույն ժամանակին են պատկանում նաև Հայաստանի տարածքում վերջերս մեր պեղումների ընթացքում հայտնաբերված մարդաբանական նյութերը գանգեր, որոնք բնորոշ են արմենոիդ տիպին: Սրա առկայությունը Հայկական լեռնաշխարհում նոր քարի դարի և պղնձի դարի ժամանակաշրջանում պատմական կարևոր նշանակություն ունեցող փաստ է:
Մ. թ. ա. 4–3-րդ հազարամյակին վերաբերող մարդաբանական նյութերը կարևոր են էնեոլիթյան բնակչության մարդաբանական տիպը բնութագրելու համար։ Այդ առումով արժեքավոր նյութեր է տվել մեր կողմից այժմ պեղվող Շենգավիթի բնակատեղին։ Դժբախտաբար, Հայասաանի դամբարաններից ստացված կմախքները առ այսօր գրեթե մարդաբանների կողմից գանգաբանական (կրոնոլոգիական) ուսումնասիրության չեն ենթարկվեր: Ինչպես երևում է մեր ձևռքի տակ եղած նման նյութերի, Արարատյան ղաշտավայրի և Հայասատանի մյուս շրջանների մ. թ.ա 1—2-րգ հազարամյակի հնագույն բնակիչները կարող են վերագրվել արմենոիդ կարճագանգ տիպին: Առաջավոր Ասիայի երկրների գանգաբանական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս երկու տիպերի առկայությունը։ Մեկը կարճագանգ ընդունվաձ բոլոր հետաղոտոզների կողմից և բնորոշ 4-2-րդ հազարամյակին, որը իր մի շարք նշանների շնորհիվ դասվում է արմնոնոիդ մարդաբանական տիպերի շարքը, մյուսը՝ երկարագանգ (դոլիխոցեֆալ), որը հանդես է գալիս շատ ավելի աշ։ Այս երկու հիմնական տիպերով էլ կարող է բնութագրվել Առաջավոր Ասիայի բնակչությունը, ընդ որում դրանցից ավելի հինը արմենոիդտիպն է:
Հայկական լեռնաշխարհի էնեոլիթյան մըշակսւյթի ուսումնասիրման ընթացքում հայտնաբերված մարդաբանական նյութերը լրացվում են հնագիտական տվյալներով, որոնք աղերսվում են Կենտրոնական և Արևմտյան Փոքր Ասիայի, Հյուսիսային Ասորիքի և Պաղեստինի նյութական մշակույթի հետ:
Արարատյան դաշտավայրի հնագույն բնակչության մոտ ևս նկատելի են արմենոիդ կամ աոաջավորասիական մարդաբանական տիպի բոլոր տվյալները։ Դրանք լրացվում են պատմամշակութային սերտ կապերով, որոնք գոյություն են ունեցել փոքրասիական երկրների ու Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների միջև սկսած ղեոևս նեոլիթի դրարաշրւանից: Դրանք ավելի ընգարձակվում են մետաղի սկզբնավորման ժամանակ։ Զարգացած էնեոլիթում ավելի ու ավելի են ամրանում մշակութային փոխհարաբերությունները Առաջավոր Ասիայի և Հայկական լեոնաշխարհի ցեղերի միջև։ Անկասկած է Հայկական լեոնաշխարհի, Փոքր Ասիայի և Միշագետքի տերիտորիաների խոշոր դերը հնագույն բնակչության էթնիկորեն ձևավորվելու առաջընթացում։ Դեռևս նոր բարի դարից սկսած Աոաջավոր Ասիայում, այդ թրվում և Հայկական լեռնաշխարհում, բնակվել են արմենոիդ մարդաբանական տիպի առաջին նստակյաց անասնապահ ու հողագործ ցեղերի: Այս տեսակետից, ուշագրավ է, որ հաստատվում է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի նոր քարեոարյան և պղնձեդարյան մշակույթների ընդհանրությունը Արևմտյան Հայաստանի նույն ժամանակաշրջանների մշակույթի հետ: Նորանոր փաստերի կուտակումը անկասկած վկայում է այդ փոխհարաբերությունների միասնական արմատների, մշակութային և էթնիկական ամբողջության մասին: Իսկապես Հայկական լեռնաշխարհի արևելյան և արևմտյան մասերում 6-3-րդ հազարամյակներում նկատվում են նստակեցության և տնտեսության ընդհանուր ձևեր՝ հողագործություն, անասնապահության, զարգացած կավագործություն, նույնատիպ բնակավայրեր արհեստական բլուրներ, կլոր ու քառանկյունի շենքերից կազմված կացարաններ, խեցեղենի նույնանման տեսակներ՝ սև փայլեցված, երկրաչափական նախշերով ամանեղենի գերակշռությամբ, միանման գործիքներ և այլն: Այդ նյութական միակերպության մեջ պետք է տեսնել, անշուշտ, նրանց էթնիկական միասնությունը։ Էթնիկական ընդհանրությունը և շատ մոտ կապեր ունեցող ցեղական խմբերի ազգակցությունը առկա էին դեռևս 3-րդ հազարամյակում. այդ ցեղախմբերը, հավանաբար, խոսելիս են եղել շատ մոտ լեզուներով ու բարբառներով։
Մարդաբանների կարծիքով Հայկական լեռնաշխարհի նախաբնիկ ցեղերը՝ հիմնականում միատարր, կազմել են եվրոպոիդ ռասայի արմենոիդ աոաջավորասիական ճյուղը, իրենց մեջ առնելով այդ լեռնաշխարհի հարավում բնակություն հաստատած սուբարյան-խուրիական մեծ ցեղախմբերը։ Ամենայն հավանականությամբ նրանք եղել են առաշավորասիական կամ «ասիասիկ» կոչվող լեզվախմբի կրողները, որոնք հետազայում ճյուղավորվելով կազմել են Հայկական լեռնաշխարհի բնակչության լեզվական առանձին ընտանիքներ։ Դրանք գտնվել են ծագումնաբանական ազգակցության մեշ հին ոչ սեմական և նախահնդեվրոպական լեզուների հետ։ Փոքրասիական այդ լեզվախմբին են պատկանել սուբարիները (խուրրիներ), նախախեթերը, նաիրցիները, ուրարտացիները և այլն:
Առաջավոր և վաքրասիական նախաբնիկների այդ լեզվախումբը, ըստ Կոնտնոյի կարելի է բաժանել երկու ենթախմբի՝ ստորին Միջագետքի սումերների լեզվախմբի և Միջագետքից արևելք, հյուսիս և հյուսիս-արևմուտք բնակվող ցեղերի լեզվախմբի։ Վերջին ենթախմբի բոլոր լեզուների բաղադրիչ տարրերը, ըստ երևույթին, իրար հետ սերտ կապված են: Այս լեզուներից մասնավորապես մեր նյութին են վերաբերում սուբարերենը (խուրրիերենը), նախախեթերենը, ուրարտերենը։ Սուբարիների լեզուն, նախախեթերենի պես, իր կազմությամբ նման չէ ոչ սեմական և ո՛չ հնդեվրոպական լեզուներին։ Գ. Կոնտնոն կարծում է, որ Արևմտյան Առաջավոր Ասիայի արմատական լեզուները իրենցից ներկայացրել են վերապրուկը ինչ-որ ժամանակ ավելի բազմաթիվ լեզուների մի առանձին ընտանիքի, որը գոյություն է ունեցել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև Հայկական լեռնաշխարհից դեպի հարավ և արևմուտք, հնդեվրոպական և սեմական լեզուների երեվան գալուց շատ, առաջ: Այս երկրների ամենավաղ քաղաքակրթությունը պատկանում է առաջավորասիական սուբարի-խուրրի լեզուներով խոսող ժողովոլրղներին։
Հայկական լեռնաշխարհի բնակչության լեզվաբանական այս ավյաւներր համապատասխանում են մարդաբանական և հնագիտական վերջին տվյալներին։ Առաջավոր ու Փոքր Ասիայի պղնձեդարյան ընդհանուր մշակույթից անջատվում և աոանձին զարգացում է ապրում Հայկական լեռնաշխարհի պղնձեդարյան տեղական մշակույթը որպես նրա մի տարբերակր։ Վաղագույն բնիկ ցեղերից կազմված աոաջին ժողովուրդները սումերները, սուբարիները և նախախեթերը, որոնք Միջաղետքում, Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում բարձր մշակույթ են ստեղծել, իրենց մարդաբանական հատկանիշներով կլոր դեմքով ու գանգով, ամենայն հավանականությամբ, նույնպես պատկանել են արմենոիդ մարդաբանական տիպին :
Չբացառելով արմենոիդ մարդաբանական տիպի կապը խեթականի հետ, ավելի հավանական պետք է համարել, որ արմենոիդ տիպը ոչ թե խեթականից է առաջացել, այլ ուղղակի հայկական է: Այդ փաստարկվում է ոչ միայն մեր պեղած Շենգավիթի և Հայաստանի նոր քարի դարի ու պղնձի դարի բնակատեղիներից հանված գանգերով, այլ հնագետներ Շլիմանի (Տրոյայի երկրորդ շերտ) և Հիրշմանի՝ Թեփեսիալքի (Իրան), Ուրի և Քիշի (Միջագետք) պեղամներից գտնված գանգերով։ Այս կարճ գանգերը վերաբերում են նոր քարի և պղնձի դարերին մ. թ.ա– 6–3–րդ հազարամյակներին։
Առաջովորասիական մարդաբանական տիպը հանդիպում է նաև Պաղեստինում, Կիպրոսում, նախադինաստյան Եգիպտոսում, Փոքր Ասիայի կենտրոնում (Ալիշար-բլոլրի երկրորդ շերտում): Եթե տիպիկ արմենոիդ աոաջավորասիական գանգերը հիշյալ երկրներում երևան են եկել II հազարամյակի կեսից ոչ վաղ, ապա Հայկական լեռնաշխարհում՝ Շենգավիթում, հայտնաբերվածները պատկանում են երրորդ հազարամյակի սկզբին: Այս հանգամանքը, թույլ է տալիս անդրադառնալու սումերյան, սուբարյան, նախախեթական, ասսուրա-բաբելական քանդակագործական հուշարձաններից հայտնի Առաջավոր Ասիայի բնակչության մարդաբանական տիպի ձևավորման հարցին։
Երրորդ հազարամյակում այդ տիպը նկատելի է Սումերի բնակչության նախադինասատյան և վաղ դինաստյան դարաշրջաններում, սկսած օբեյդյան ժամանակից մինչև Ուրի երրորդ դինաստիաս։ Նույնը, ավելի ուշ, առկա է Փոքր Ասիայի՝ Տրոյայի, Կիլիկիայի համեմատաբար նշանակալից մասերում Կապադովկիայում , Հայկական լեռնաշխարհում և Իրանում, Թեփեհիսարում, Թեփեիիսալքում որտեղ, ինչպես պարզվել է, տիրապետող է եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական ճյուղը։ Առաջավորասիական կարճագանգ մարդաբանական խումբը ապրել է Միջաքետքի հարթավայրում և Փոքր Ասիայի լեռնային շրջաններում, հատկապես Հայկական լեռնաշխարհում, որտեղից հնարավորություն ուներ տարածվելու։ Երևան գալով դեռևս նոր քարի դարում, մարդաբանական արմենոիդ տիպը Առաջավոր Ասիայի կենտրոնական մասերի Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի և Միջագետքի լեռնային ժողովուրդների պատմության քաղաքական ու մշակութային կյանքում տիրապետող դիրք է գրավում սկսած մ.թ. ա. երրորդ հազարամյակից։
Աոաջավորասիական արմենոիդ կարճագանգ մարդաբանական տիպը, ըստ Բունակի , առնչվում է միջերկրական մարդաբանական խմբի հետ։ Արմենոիդ մարդաբանական տիպի գենեզիսի պարզաբանման հարցում պետք է հաշվի առնել նաև նախնադարյան մարդաբանական (Առաջավոր Ասիայի և Եվրոպայի) տիպերը։ Այսպես, եվրոպական-ալպիական մարդաբանական տիպը մոտ է Պոնտ-զագրոսյան տիպին: Պետք է ընդունել Կենտրոնական Եվրոպայի կարճագանգ բնակչության աոաջավորասիական ծագումը. Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան եղել են կամուրջ այդ ցեղերի տեղաշարժերի համար։ Առանց այդ կարծիքի անհասկանալի կմնա Առաջավոր Ասիայի տերիտորիայում Շենգավիթի արմենոիդ մարդաբանական տիպի, հատկապես սև փայլեցված, երկրաչավական նախշերով խեցեղենի ու թելհալաֆյան մշակույթի գունազարդ խեցեղենի տարածումը դեպի արևմուտք։
Այս փաստերի համադրումը մատնանշում է (3-րդ հազարամյակից սկսած) Հայկական լեռնաշխարհի մարդաբանական, մշակութային ու լեզվական մի ընդհանրություն։ Այդ ընդհանրության կազմավորումը կարող էր տեղի ունենալ դեռևս նոր քարի դարում: Հնագիտական նոր փաստերի լույսի տակ մարադաբանական ու լեզվաբանական հայտնի տվյալներն անգամ հավելյալ ուժ են ստանում ու անժխտելի կռվան դառնում մեր հիմնական եզրակացության համար։ Միաժամանակ Հայկական լեռնաշխարհի հին պատմության հետագա ուսումնասիրությունը՝ իր առջև երկու կարևոր խնդիր է դնում՝
ա) պարզել Հայկական լեռնաշխարհի պղնձեդարյան մշակույթի ծագումը, որը հենվում է Հայաստանի նոր քարի դարի ու պղնձի դարի տվյալների ուսումնասիրության վրա, կապված Առաջավոր Ասիայի նույն ժամանակի համապատասխան մշակույթների հետ,
բ) պարզել Հայկական լեռնաշխարհի նոր քարի դարի և պղնձի դարի ու Փոքր Ասիայի արևմտյան մարզերի պղնձի դարի մշակութային միասնությունը, ելնելով Հայկական լեռնաշխարհի և առաջավորասիական նյութական մշակույթի ընդհանրությունից, առաջ քաշել այդ միասնության մեջ հին մարդաբանական ու լեզվաբանական հիմքի (սուբստրատի) արտացոլումը տեսնելու հնարավորությունը. սա է նյութական հիմք ծառայել Հայկական լեռնաշխարհի ցեղերի մարդաբանական ու լեզվական ընտանիքների ձևավորման համար։
Ցեղասերման խնդրի լուծման համար խիստ անհրաժեշտ է դառնում Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասի նաև նոր քարի դարի մշակույթի հետագա ուսումնասիրությունը: Ինչպես նշեցինք. Հայկական լեռնաշխարհի նոր քարի դարի և պղնձի դարի խեցեղենի և Առաջավոր Ասիայի արևեմյան ու կենտրոնական մասերի նյութերի միջև հատկապես վերջերս Կիլիկիայում (Մերսին), Ասորիքում ու Պաղեստինում (Քիրբեթ-Կերակ, Ամուկ) հայտնաբերված նմանություններն ու կապերը դառնում են ավելի ակնբախ։ Ուստի Քիրբեթ-Կերակի կերամիկայի ավելի ուշ տարիքի մասին եղած կարծիքը ավելի հաստատուն հիմք է գտնում։ Քիրբեթ-Կերակը 3-րդ հազարամյակի կեսից ավելի վաղ չի թվագրվում, ինչը ապացույց կարող է լինել Հայկական լեռնաշխարհից պղնձեդարյան մշակույթով որոշ ցեղերի նան հարավ-արևմուտք տեղափոխվելու։
Հայկական լեռնաշխարհի էթնիկական կազմը համապատասխանում է հին բնակչության թողած նյութական մշակույթին։ Ժամանակակից գիտության տվյալների ուսումնասիրությունը պարզում է, որ Հայկական լեռնաշխարհի ցեղերի մշակութային ու էթնիկական միասնությունը էլ առաջավորասիական (արմենոիդ) մարդաբանական ու լեզվական ընտանիքը ձևավորվել են շատ վաղուց, դեռևս նոր քարեդարյան շրջանում, նախքան հին աշխարհի պատմական թատերաբեմում սեմական, հնդեվրոպական, արիական լեզվախմբերին պատկանող ցեղերի ու ժողովուրդների երևան գալը:
Այսպիսով, Առաջավոր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում արմենոիդ տիպի ծագումը ավելի վաղ է կատարվել, քան արիական ու սեմական ցեղերի ներխուժումը։ Արմենոիդների տարածման սկզբնական ժամանակաշրջանը Առաջավոր Ասիայի տերիտորիայում նախորդել է հնդեվրոպական լեզուների տարածմանը։ Այս բանը հաստատվում Է նաև մեր պեղումներից գտնված նոր քարի դարի և պղնձի դարի մարդաբանական նյութերով, ուր արմենոիդի աոանձնահատկությունները երևան են գալիս լիովին պարզորոշ։ Պետք է ասել, որ Առաջավոր Ասիան դեռ հին ժամանակներից ներկայացնում էր մի շրջան, որտեղ բնիկների (առաջավորասիական) հետ խաոնվում էին հնդեվրոպացիները, արիացիսերը էլ սեմիտները։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, արմենոիդի տարրերը վաղագույնն են։
Հայկական լեռնաշխարհում արմենոիդ մարդաբանական տիպը ծագել է խոր անցյալում, հավանաբար ոչ ուշ, քան նոր քարի դարում, և այդ հնագույն ժամանակի գանգերը շատ են նման այժմյան հայերի գանգերին։
Արմենոիդ մարդաբանական տիպը, որի գլխավոր կենտրոնը Հայկական լեռնաշխարհն ու Հայաստանն է, Իրանի արևելյան սահմանը Փոքր Ասիայի վրայով արածվում է դեպի Բալկանյան թերակղզին։
Ամենայն հավանականությամբ նոր քարի դարի և հատկապես պղնձի դարի ժամանակներում են առաջանում նաև ներկայիս մարդաբանական տիպերն ու լեզվաընտանիքներից շատերը։ Առաջավոր Ասիայում, որը զբաղեցված էր աոաջին նստակյաց երկրագործ ցեղերով, կազմավորվում էին նաև նրա մեջ մտնող Հայկական լեռնաշխարհի ցեղերի լեզուները, կենտրոնը եղել է արդեն այդ ժամանակ բնակեցման համար պիտանի Հայկական լեռնաշխարհը։ Ժամանակի ընթացքում առաջավորասիական լեզուներով խոսող ցեղերը տարածվել են տարբեր կողմեր։ Հայկական լեռնաշխարհում արդեն նոր քարի դարի ժամանակից սկսած սփռված էին իրենց մշակույթով ու մարդաբանական տիպով նման ցեղեր։
Այսպիսով, Հայկական Տավրոսի, Փոքր Կովկասի, Իրանի բարձրավանդակի և Անտիտավրոսի լեռնաշղթաների միջև Տիգրիս, Եփիրատ, Արածանի և Արաքս, Կուր գետերի հովիտներում, Ուրմիո, Վանա, Սևանա լճերի ավազաններում բազմաթիվ ցեղերից կազմավոբվել է արմենոիդ մարդաբանական տիպը, գուցե և ավելի շուտ՝ միջին քարի դարում։ Բոլոր դեպքերում պղնձի դարի հայանագործություններր ցույց են տալիս արմենոիդ տիպի գերիշխելը, որը եղել է Առաջավոր Ասիա֊յի և Հայկական լեռնաշխարհի ամենավաղ բնակիչը։ Այս խմբի մեջ են մտնում Աոաջավոր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի վաղ երկրագործական մշակույթի կրողները։
Հայերի ցեղասերմանր նշանակալից մասնակցություն են ունեցել ցեղային այն տարրերը, որոնք պատկանել են աոաջավորասիական ընտանիքին։
Հայերի մարդաբանական տիպում դեռևս հայտնաբերված չէ որևէ տարր, որի առաջացումը կարելի լինի վերագրել Առաջվոր Ասիա թափանցած հնդեվրոպական լեզուների տարածման ժամանակաշրջանին։ Կարելի է ենթադրել որ հնդեվրոպական լեզուների տարածումը Առաջավոր Ասիա ու Հայկական լեռնաշխարհ ուղեկցվել է մարդկանց վերաբնակեցմամբ և հետնաբար, այս կամ այն տիպի որևէ խմբի և առանձին տերիտորիաների բնակչության կազմի մարդաբանականն փոփոխությամբ, բայց դա հիմք չի տալիս մեզ ժխտելու այն տեսակետը, որ Առա֊ջավոր Ասիայի մարդաբանական տիպերը ձևաավորվել են դրանից շատ առաջ: Հնագիտական և մարդաբանական տվյալները ոչ մի հիմք չեն տալիս պնդելու, որ հնդեվրոպական լեզուների տարածումը Փոքր Ասիա, Հայկական լեռնաշխարհ ու Իրան ուղեկցվել է ինչ-որ այլ, օտարամուտ տիպերի ներթափանցումով:
Այսպիսով, Հայկական լեռնաշխարհը, դրացի արևմտյան Փոքր Ասիայի հետ մեկտեղ, հայրենիքն է մի աոանձին մշակույթի։ Հազարամյակների ընթացքում այստեղ կայուն է մնացել ցեղային դրոշմով մի հիմք՝ Լուշանի «արմենոիդ ցեղը», որը մարդաբանական այդ տիպի կրողն է։
Արմենոիդների վերջին մնացորդները երկրի անմատչելի մասերում դարերից ի վեր կյանքի ու մահվան պայքար են մղել սեմական, ապա սելջուկ-թուրքական ու մոնղոլական ժողովուրղների ներխուժումների դեմ, որոնք կասեցրին երկրի առաջընթացը, խանգարեցին Առաջավոր Ասիայի նախաբնիկ ժողովուրդներին զարզացնելու և կատարելության հասցնելու իրենց տեղական, բնիկ քաղաքակրթությունը։ Այդ իմաստով Հայկական լեռնաշխարհը հին աշխարհի ճակատագրական անկյունն է։
Հնագիտական պեղումները Փոքր և Առաջավոր Ասիայում կարճագանգերի հետ միաժամանակ հայտնաբերում են նաև երկար գանգեր։ Այս փաստը ցույց է տալիս, որ Փոքր ու Առաջավոր Ասիայի հին պատմության մեջ եղել են նաև երկարագանգ ժողովուրդներ, որոնց Ֆոն Լուլշանը, Ռ. Վիրխովը և այլք համարում են եկվոր, դրսեկ տարրեր, հետագայում միջամուխ եղած կարճագանգ ժողորուդների մեջ։ Քիշի (Միշագետք) ավերակների պեղումներից երևում Է (ինչպես հաստատում Է անգլիացի դիանական պրոֆ. Հ. Հ. Բուքստոն), որ եթե հնագույն դամբարանների մեջ երկարագլուխները համեմատաբար հազվագյուտ են, ապա հետագա ժամանակի դամբարաններում նրանք ավելի հաճախ են հանդիպում։
Այլ պատկեր են ներկայացնում Հայաստանում Սևանի ավազանի դամբարանների պեղումներից գտնված ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի մարդաբանական նյութերը, որոնց մեջ հանդիպում են, ինչպես երևում է պրոֆ. Բունակի և Վ.Պ. Ալեքսեևի մարդաբանական հետազոտություններից, երկու տիպի գանգեր նեղադեմ-եվբոպոիդենր և լայնադեմ-եվրոպոիղներ. առաջինը Հայաստանի տերիտորիայում հայտնի է ավելի վաղ ժամանակներից և, ըստ երևույթին, ունի տեղական ծագում, երկրորդը հավանաբար, դրսեկ է և համեմատաբար սակավաթիվ: Այս հանգամանքը բնավ չի խախտում այն հիմնական տեսակետը, թե հայերը պատկանում են արմենոիդյան տիպին։ Այն վկայում է, որ հայերի ցեղասերման մեջ կա Էթնիկ երկու շերտ, մեկը՝ հիմնական կլոր գանգով, կարճագլուխ, բնիկ նախնական, իսկ մյուսը վրան շեղջված, շատ սակավաթիվ, դրսեկ, հետնագույն: Երկու Էթնիկ շերտերի առկայությունը ակներև է ոչ միայն հայ ժողովրդիմարդաբանական էթնոգենեզի կազմության մեչ, այլև նրա լեզվում։
Հայաստանի նոր քարի դարի և ՛պղնձի դարի մարդաբանական նյութերի ուսումնասիրությունից հայտնի է դաոնում արմենոիդ տիպի խոր հնությունը։ Հետագա դրսեկ ժողովուրդները էական ներգործություն չեն ունեցել տեղական ազգաբնակության մարդաբանական տիպի փոփոխման վրա, ընդհակառակը իրենք են ձուլվել կայուն ձևավորված արմենոիդյան ցեղի մեջ: Գրեթե անփոփոխ է մնացել տեղական նախաբնիկ ժողովուրդն երի արմենոիդ մարդաբանական տիպը։
Այստեղից կարելի է հետևեցնել, որ Առաջավոր Ասիայում, Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում, Արևելյան Պարսկաստանում, Ասոոիքում, նախքան սեմիտ, արիացի ու հնդեվրոպացի ժողովուրդների ներառյավը, սկսած միջին քարիրի դարից և նոր քարի դարից՝ մարդկային պատմության այդ վաղ արշալույսից կար մի ավելի հին ոչ հնդեվրոպական, ոչ սեմական և ոչ Էլ արիական ժողովուրդ, որն իր մտավոր ու նյութական մշակույթով, իր մարդաբանական տիպով մի առանձին ամբողջական միություն էր կազմում վերը նշված ցեղախմբերի համեմատությամբ։ Այս ցեղախումբն է արմենոիդ առաջավորասիական մարդաբանական տիպը։
Մարդաբանական մնացորդների ու պատմական հուշարձանների վկայության հիման վրա եզրակացնում ենք, որ սեմիտ ու հնդեվրոպացի ժողովարդների կողքին կար մի ուրիշ ժոզովբդախումբ, որը մինչև մ. թ. ա. երկրորդ հազարամյակի կեսը բնակվում էր Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայում, Միջադետքում ու կազմում էր այդ երկրների բնակչության նախասկզբնական, գլխավոր տարրը և հայտնի է արմենոիդ մարդաբանական տիպ անունով։ Սրա մի ճյուղը հետագայում կենտրոնացավ Տիգրիսի վերին ավազանում, Եփրաաի հովտում, Արարատյան դաշտավայրում (Հայկական լեռնաշխարհ)։ Այս ժողովրդին իր մարդաբանական տիպով, քաղաքակրթության և լեզվային մնացորղնրերով կարող ենք հետևել անընդմեջ բոլոր դարերում, հասնելով մինչև մեր օրերը։
Ուրեմն, Հայկական լեռնաշխարհում մ. թա ա. 6—2-րդ հազարամյակում կար մի բնիկ, բազմաթիվ ցեղերից կազմված հնագույն ժոզովրդախումբ, որը ունենալով մշակութային ընդհանուր միասնական տարրեր մյուս ժողովուրդները հետ, նրանց նման, իր միջավայրում զարգացրեց սեփական, առանձին մշակույթ, դնելով նրա վրա իր ուրույն դրոշմը։ Ժողովրդական այդ խավը Հայկական լեռնաշխարհի նախասկզբնական հիմնական խավը լինելով, հազարավոր տարիների ընթացքում պահպանեց իր մարդաբանական, մշակութային առանձնահատկությունները, և դարերի ընթացքում իրար վրա նստող այլացեղ շերտերին փոխանցեց իր մարդաբանական ուրույն կերպարը։ Նա իր մարդաբանական տիպով ու մշակույթով այսօր վերապրում է հայերի մեջ։
Հայկական լեռնաշխարհի վաղ մարդաբանական տվյալների հետագա ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերջնականապես որոշելու բնակչության էթնիկական ծագման բարդ առեղծվածը։ Նեոլիթի և Էնեոլիթի հնագիտական մնացորդները, Շենգավիթում բացված մարդաբանական նյութերը շատ գծերով անմիջականորեն կապված են նախահայկականի հետ։ Հայկական լեռնաշխարհի տերիտորիայում ցեղային փոխադարձ հարաբերությունների հիման վրա նկատվում են նախահայկական ցեղային մեծ խմբերի էթնիկական ձևավորմանը անցնելու գծերը։
Նոր ձևով է լուսաբանվում Հայկական լեռնաշխարհի ցեղերի պատմությունը, որտեղ ավելի ուշ են ձևավորվում հայ ժողովրդի Էթնիկական կազմի մեշ մտնող ցեղային միություններ. թերևս հենց սրանք պետք Է եղած լինեն հայ ժողողրդի նախահայրերը։ Հիշալ ցեղերը կապում են Հայկական լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանի նախահայկական ցեղային մեծ խմբերի խուրրի–սուբարի ժոզովուրղների կազմավորման հետ, որոնք հայտնի են դաոնում սկսած Էնեոլիթի սկզբից զրիո (երրորդ հազարամյակի սկիզբը մ. թ. ա.)։ Այդ ժամանակ առաք է գալիս ազգակից լեզուների ու ցեղային ընդհանրության վերջնական բյուրեղացում, պատմական առանձնացում ու արագընթաց զարգացում:
Այսպիսով, Հայաստանի նոր քարե դարի և պղնձի դարի հնագիտական ու մարդաբանական գյուտերը հարստացնում են մեր գիտելիքները Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների էթնիկական տիպի մասին և ուղիներ նշում լուծելու հայ ժողովրդի ծագման (ցեղային սերման) կարևորագույն հարցը:

Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967, էջ 249-258: